Ապրիլի 5-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Տերյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որը Ավան թաղամասի բնակիչ է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչ և «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարա՝ թափանցիկ հեղուկով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում հանգամանքները պարզվում են: