Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասի 30-ամյա մի բնակիչ գողություն է արել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ բաժնի քրեական հետախույզներն ապրիլի 4-ին կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին: Պարզվել է, որ նա ապրիլի 3-ի գիշերն իրենց թաղամասում գողացել է բենզասղոց: Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են։











