Սիրիայում հերթական ցասման հինգշաբթին վերաճել է անվտանգության ուժերի հետ առճակատման: Տեղի ակտիվիստների պնդմամբ, իրավապահները հրազեն եւ արցունքաբեր գազ են կիրառել ընդդիմադիրներին ցրելու ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ` երկրի տարբեր քաղաքներում:

Լաթաքիայում եւ Դերաայում ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել: Ցուցարարների նկատմամբ խիստ միջոցներ են կիրառել նաեւ Բանիյասում եւ Դամասկոսի շուրջ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Բացի այդ, այսօր, Սիրիայի արեւմուտքում պայթեցվել է նավթատարը, տեղի է ունեցել նավթի արտահոսք: