Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի եւս 100 միլիոն ֆունտի չափով զինտեխնիկա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը։

«Մեծ Բրիտանիան զինված ուժեր կուղարկի Ուկրաինա, ներառյալ՝ Starstreak զենիթային հրթիռներ, եւս 800 հակատանկային հրթիռներ եւ զինամթերք, որոնք կարող են մնալ երկնքում այնքան ժամանակ, քանի դեռ չեն թիրախավորել»,- ասել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան կտրամադրի նաեւ ավելի շատ սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ զրահաբաճկոններ, ասել է Ջոնսոնը։