Իսպանիայի կառավարության ոշորմամբ, ցլամարտը հանձնվել է երկրի մշակույթի նախարարության տնօրինմանը: Ինչպես հաղորդում է իսպանական El Mundo-ն, ցլամարտերն ստացել են «արտիստիկ հայեցակարգ եւ մշակույթի օբյեկտ» բնորոշումը:
Այսպիսով, նախարարությունը կկարգավորի ցլամարտի հետ կապված հարցերն ու միջոցառումները, ինչպես նաեւ ոստիկանություն գործողությունները հրապարակային ցլամարտերի ժամանակ: Նախարարությունը պատասխանատվություն կկրի նաեւ պրոֆեսիոնալ ցլամարտիկների լիցենզավորման համար:



























