«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստան ժամանող օտարերկրացիները կարող են աշխատել միայն թույլտվության առկայության դեպքում:
Սակայն մինչ օրս ընդունված չէ կառավարության այն որոշումը, ըստ որի պետք է կարգավորվի աշխատանքի թույլտվության տրամադրման եւ մերժման կարգն ու ժամկետները:
Հստակ չէ նաեւ, թե որ մարմինը պետք է աշխատանքի թույլտվություն տրամադրի: Այդ պատճառով, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ներկայում օտարերկրացիները Հայաստանում աշխատում են առանց թույլտվությունների:
Այն հարցին, թե որքան աշխատող օտարերկրացի կա Հայաստանում, Գ. Եգանյանը դժվարացավ պատասխանել` համապատասխան վիճակագրության բացակայության պատճառով:



























