2011 թվականի հուլիսին` հունիսի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 3.0 տոկոս գնանկում, այդ թվում` պարենային ապրանքների գները նվազել են 5.9% տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ: Այդ մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությանհրապարակած տվյալները:
Միաժամանակ, այս տարվա առաջին 7 ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 9.4 տոկոս գնաճ, այդ թվում պարենային ապրանքների գները աճել են 15.4 տոկոսով, իսկ իսկ ոչ պարենային ապրանքների գները` 3.1% տոկոսով:
Հավելենք, որ դեռեւս հուլիսի 13-ին Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կանխատեսել էր, որ 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում է լինելու:



























