Ինտերնետ-հսկա Google-ը թողարկել է Hotel Finder նոր ծառայությունը, որը շատ օգտակար կլինի ճանապարհորդությունների սիրահարների համար։

Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, ծառայությունը նախատեսված է ամբողջ աշխարհում հեշտ եւ հարմար ձեւով հյուրանոցներ փնտրելու համար։ Ծառայությունը հնարավորություն է տալիս հյուրանոց փնտրել մի քանի չափորոշիչներով՝ քաղաք, օրավարձ, «աստղերի» ցանկալի քանակ եւ այլն։

«Խելացի» ծառայությունը ակնթարթորեն ցույց է տալիս հյուրանոցի լուսանկարները, հաճախորդների արձագանքները, ինչպես նաեւ հասցեն եւ հեռախոսահամարը։ Բացի այդ, Google-ը հաշվում է՝ քանի տոկոսով է համարի դիմաց գանձվող վճարը բարձր կամ ցածր շուկայական միջին գնից։

Ինչպես հայտնում է Digit-ը, ընտրված համարը կարելի է ամրագրել նախօրոք։

Նշվում է,որ ծառայությունն առայժմ տվյալներ տրամադրում է բացառապես ԱՄՆ-ում գտնվող հյուրանոցների մասին։