Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադան տեղի կունենա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին ամիսներին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից։ 

Օլիմպիադային կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան ուսանողներ  եւ ճարտարագետներ Հայաստանից եւ այլ երկրներից:

Մինչ օրս մասնակցելու ցանկություն են հայտնել երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հորդանանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Հայաստանից մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ ս.թ. սեպտեմբերի 10-ը դիմել «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ:

Նշենք, որ Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիան» է։

Օլիմպիադային նախապարաստվելու համար նախորդ հինգ օլիմպիադաների թեստային հարցերը, խնդիրները եւ լուծումները կարելի է գտնել www.microolymp.am կայքում: