ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի գծով ՄԱԿ-ի միասնական ծրագիրը (UNAIDS) ողջունել է Հայաստանի որոշումը` ՄԻԱՎ վարակակիրների այցերի սահմանափակումները վերացնելու մասին: Այդ փոփոխություններով Հայաստանի օրենսդրությունը սկսում է համապատասխանել հասարակական առողջապահության միջազգային ստանդարտներին:
«Ես ողջունում եմ Հայաստանի որոշումը` ՄԻԱՎ վարակակիրների այցերի սահմանափակումները վերացնելու մասին»,- ասել է UNAIDS-ի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն: Նա կոչ է արել այլ երկրներին հետեւել Հայաստանի օրինակին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ «պատժիչ օրենքներն ու նորմերը» վերացնելու ուղղությամբ:




























