Սերբիան չինական զենիթային համակարգեր է ստացել «գաղտնի գործողության շրջանակում՝ Արեւմուտքի մտավախության ֆոնին, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ Բալկաններում սպառազինման հարստացումը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի փխրուն խաղաղության համար»,- գրում է Associated Press-ը:
ԶԼՄ-ները եւ ռազմական փորձագետները կիրակի տեղեկացրել են, որ շաբաթ վաղ առավոտյան Բելգրադի քաղաքացիական օդանավակայանում վայրէջք է կատարել չինական ռազմաօդային ուժերի Y-20 վեց տրանսպորտային օդանավ, որոնք HQ-22 զենիթահրթիռային համալիրներ են մատակարարել սերբական զինված ուժերի համար:
Սպառազինման մատակարարումը ՆԱՏՕ-ի առնվազն երկու անդամ երկրին՝ Թուրքիային եւ Բուլղարիային, փորձագետները դիտարկում են որպես Չինաստանի աճող համաշխարհային ազդեցության ցուցադրություն:
Սերբ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ռադիչը հայտարարել է, որ «չինացիներն ուժի ցուցադրում են դրսեւորել»:





























