Հայաստանում 2011թ. առաջին կիսամյակում գողությունների դեպքերն ավելացել են 30 տոկոսով: Այդ մասին Ոստիկանության կոլեգիալ նիստում հայտնել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով` 2011 թ. առաջին կիսամյակում կատարված գողությունների թիվը կազմել է  2606: Ավելացել են նաեւ յուրացման եւ վատնման ( 88-ից մինչեւ 102), ավազակության ( 59-ից մինչեւ 73) դեպքերը: Միաժամանակ, էապես նվազել են խարդախության դեպքերը (515 - 322) եւ բնակարանային կողոպուտը (651 - 525):

Ընդհանուր առմամբ` հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը աճել է 7,3 տոկոսով: