Հայաստանում 2011թ. առաջին կիսամյակում Ոստիկանության աշխատակիցները բնակչությունից առգրավել են 187 միավոր հրազեն, մինչդեռ 2010թ. նույն ժամանակահատվածում առգրավվել էր 191 միավոր:
Այդ մասին Ոստիկանության կոլեգիալ նիստում հայտնել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները կամավոր հանձնել են 282 միավոր զենք (2010թ. առաջին կիսամյակում` 310 միավոր):
Ընդհանուր առմամբ` հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ապորինի զենք եւ զինամթերի շրջանառման 289 դեպք:
2011թ. 6 ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 868 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 809-ի դիմաց:




























