Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-57 ինքնաթիռների ձեռքբերման հարցը, եթե ԱՄՆ Կոնգրեսը մերժի նրան վաճառել F-16 կործանիչներ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է թուրքական Milliyet թերթը։

Անկարան Վաշինգտոնից 40 հատ F-16 Block 70 կործանիչի եւ արդեն Թուրքիայի սպառազինությունում առկա F-16-ների համար 80 հատ արդիականացված Block 70 գնելու հայտ է ներկայացրել։ Եթե այս հայտը հավանության չարժանանա, ինչպես նշել է պարբերականը, Անկարան կսկսի այլընտրանքներ փնտրել, որոնց մեջ կլինեն նաեւ ռուսական Су-57-երը։