Այսօր` հուլիսի 29-ին զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի սահմանին:
ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ, ժամը 06:45-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:
Փաստի առթիվ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























