Google ընկերությունը IBM-ից արտոնագրերի փաթեթ է գնել, հայտնում է Bloomberg-ը։ Գործարքը կատարվել է հուլիսին։ Գնված արտոնագրերը կլրացնեն Google ընկերության արտոնագրերի պորտֆելը։
Գործարքի գնի եւ գնված արտոնագրերի քանակի մասին չի բարձրաձայնվում։ Մեկնաբանելով գնումը, Google ընկերության ներկայացուցիչը հայտնել է. «Ինչպես բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, մենք եւս երբեմն արտոնագրեր ենք գնում, որոնք կապ ունեն մեր բիզնեսի հետ»։
Նախկինում եւս Google ընկերությունը իր արտոնագրերի պորտֆոլիոն լրացնելու համար այլ ընկերությունների արտոնագրեր է գնել։ Ապրիլին ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել գնել սնանկացած Nortel ընկերության 6000 արտոնագրերն ու արտոնագրերի հայտերը` 900 մլն դոլարով։
Google ընկերության առաջարկը գերազանցեց վեց ընկերություններից բազկացած խումբը, որը Nortel ընկերության արտոնագրերի համար առաջարկեց 4,5մլրդ դոլար։ Խմբում ներառված էին Apple, Microsoft եւ Research in Motion ընկերությունները։
ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանշանների գրասենյակի տվյալների համաձայն՝ Google-ին են պատկանում 728 արտոնագիր։ Համեմատության համար ասենք, որ Apple-ի անունով գրանցված է ավելի քան 4 հազ. արտոնագիր, իսկ Microsoft-ի անվան տակ ավելի քան 18 հազ. արտոնագիր։



























