Ալիեւին մոտ կանգնած լրատվամիջոցը հասել է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին «ֆրանսիացի սատանա» է անվանել:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆիի հանդիպումը։

NEWS.am-ի հաղորդման վերատպումն ադրբեջանական լրատվամիջոցի «տարբերակում» հրապարակվել է «Ֆրանսիացի սատանան մոլորեցրել է Արարատին» վերնագրով՝ ծայրահեղ անհարգալից վերաբերմունք եւ անթաքույց լկտիություն դրսեւորելով ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ դիվանագետի նկատմամբ։

Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ները նույն նյութում «Մինսկի խմբի թաղման» մասին հայտարարությունը վերագրել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, թեեւ հենց իրենք էին գրել «թաղման» մասին, ընդ որում՝ Բրյուսելում կայացած հանդիպման նախօրեին: