Խորվաթիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 24 աշխատակցի, այդ թվում՝ 18 դիվանագետի, փոխանցում է Reuters-ը։
Խորվաթիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է որպես «Ուկրաինայի դեմ դաժան ագրեսիայի եւ այնտեղ կատարված բազմաթիվ հանցագործությունների հետ կապված» բողոքի նշան:
«Ռուսական կողմը տեղեկացվել է Զագրեբում ՌԴ դեսպանատան վարչատեխնիկական անձնակազմի կրճատման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























