ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը մերժել է հանրապետականների հակաճգնաժամային ծրագիրը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել ներկայացուցիչների պալատի կողմից:

Ինչպես  հաղորդում է «Associated Press»-ը, օրինագծին դեմ է քվեարկել 59 սենատոր, կողմ է եղել 41 –ը:

Ենթադրվում է, որ սենատում դեմոկրատների առաջնորդը քննարկման կներկայացնի պետական պարտքի շեմի բարձրացման սեփական ծրագիրը: Ակնկալվում է, որ այն  քվերակության կդրվի օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ եթե պարտքի շեմը չբարձրացվի, ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին ստիպված կլինի հայտարարել տեխնիկական դեֆոլտի մասին: