Հոլանդացի զբոսաշրջիկը, ով ճամփորդում էր Գերմանիայում, արտովայրերից մեկում կովի վրայից հանել է զանգը եւ մանյակը: Ինչպես տեղեկացրել է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել Մյունխենից ոչ հեռու: Անցորդը, ով ականատես է եղել գողությանը, կալանավորել է նրան եւ հանձնել ոստիկանությանը:
30-ամյա ճանապարհորդը ոստիկանությանը պատմել է, որ նա մտադիր էր պահպանել գողացված աքսեսուարը` որպես բավարյան հուշանվեր: Գողության անհաջող փորձի համար զբոսաշրջիկը ստիպված կլինի վճարել 500 եվրո այն դեպքում, երբ այդ զարդի գինը 200 եվրո է:




























