Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս գլխին. Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը տնկել իր գլխին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։

Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։

Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները պահպանելու համար դրանք ռոբոտների մեջ տեղադրելը՝ գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։

Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի դրոշը պետական խորհրդանիշ է, Ասլանյանը ասել էր․ «Դե խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»:

Արցախի դրոշը խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք. ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ․ Հակոբ Ասլանյան