Վերլուծաբանները զարմանալի վիճակագրություն են արձանագրել. Apple կորպորացիան ավելի շատ կանխիկ գումար ունի, քան ԱՄՆ կառավարությունը: Համաձայն ԱՄՆ գանձապետարանի հուլիսի 27-ի հաշվետվության, երկրում շրջանառության մեջ գտնվող փողի քանակը 73,77 մլրդ դոլար է, մինչդեռ Apple –ի պահուստները կազմում են 76,16 մլրդ դոլար, հաղորդում է Digital Trends-ը:
Ըստ պարբերականի` այդ փաստը վկայում է այն մասին, որ Apple-ը կարողանում է ավելի շատ վաստակել, քան ծախսել, այն դեպքում, երբ կառավարությունը հակառակն է անում:
Նշենք, որ 2011թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով` Apple վաստակել է ռեկորդային` 28,57 մլրդ դոլար: Իհարկե, ցուցանիշները բարելավելուն օգնել են iPhone սմարթֆոնները, որոնց վաճառքից նշված ժամանակահատվածում ընկերությունն ստացել է 5,5 մլրդ դոլար:
«Իհարկե, մենք Apple-ի ղեկավար Սթիվ Ջոնսին չենք կարող խնդրել Ամերիկան դուրս բերել ճգնաժամից, սակայն միգուցե հնարավո~ր կլինի նրան հրավել որեւէ պետական պաշոտն զբաղեցնելու»,-գրում է Digital Trends-ը:



























