Airbus-ն Արեւմուտքին կոչ է արել չարգելել Ռուսաստանից տիտանի ներկրումը՝ հայտարարելով, որ պատժամիջոցներն ավելի շատ վնաս հասցնում են արեւմտյան արտադրությանը, քան ռուսական տնտեսությանը, հաղորդում է Reuters-ը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, որ առնչվում է նաեւ տիտանին, որը լայնորեն օգտագործվում է օդատիեզերական արդյունաբերության մեջ, նպատակահարմար չէ, բաժնետերերին հայտարարել է գլխավոր տնօրեն Գուլոմ Ֆորին:
Այնուամենայնիվ, Airbus-ը արագացնում է երկարաժամկետ հեռանկարում այլընտրանքային մատակարարումների որոնումը, այն դեպքում, երբ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում նրա պահանջները պահուստների հաշվին են բավարարվում, հավելել է նա:





























