Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բավականին բարդ են, եւ նրանք բավական շատ էական տարաձայնություններ ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Փորձագետի խոսքով, դա մեծապես կապված է ադրբեջանական անջատողականության, Ադրբեջանի տարածքում թուրքական եւ իսրայելական ներկայության, ինչպես նաեւ Իրանի դեմ ձեռնարկվող քայլերով, որոնք պաշտոնական Թեհրանի մտահոգությունն են առաջացնում։
«Բայց կա նաեւ դրական ֆոն։ Խոսքը, մասնավորապես, լավ տնտեսական հարաբերությունների մասին է, որոնք ձեւավորվել են երկու երկրների միջեւ։ Իսկ Իրանին այդ հարաբերություններն անհրաժեշտ են։ Այսպիսով, ստացվում է, որ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները խիստ հակասական են»,- պարզաբանեց Միսակյանը։
Այդուհանդերձ, հնարավոր սրման ու լարվածության ներուժը, իրանագետի խոսքով, որեւէ դեպքում չի վերանում։





























