Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցների մասնակցությունն Արցախի շենացման գործում շատ կարեւոր է։

Ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանի հետ հուլիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ NEWS.am-ին այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները։

Բակո Սահակյանն ընդգծել է իշխանությունների պատրաստակամությունը ըստ ամենայնի աջակցել նման ծրագրերի իրականացմանը։