«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում:

Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:

ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:

Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:

Ամոթ մեզ բոլորիս . . .»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրել էր ԱԺ ամբիոնին, ինչից հետո հայտարարել, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանզի համաում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացել էր նաև «Պատիվ ունեմ» խբմակցությունը: Սակայն ԱԺ փոխնախագահ Իշխանը Սաղաթելյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: