Աֆղանստանի արեւելքում հուլիսի 29-ին զինյալների հարձակման զոհ են դարձել ՆԱՏՕ-ի երկու զինծառայողներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Շրջանը, ուր կատարվել է միջադեպը, ինչպես նաեւ զոհվածների ազգությունները չեն նշվում։ Սովորաբար երկրի այդ հատվածում ծառայություն տանում են ամերիկացի զինվորականները։

Ընթացիկ տարվա սկզբից Աֆղանստանում ավելի քան 330 զինվոր է սպանվել՝ նրանցից 234-ն ամերիկացիներ, 20-ը բրիտանացիներ, 67-ն այլ պետությունների զինվորականեր։