2018 եւ 2019 թթ ես ստիպված էի ժողովրդին հայտնել, որ մեր բոլոր ընկերներն ու գործընկերները՝ թե՛ հեռավոր, թե՛ մտերիմ, մեզնից այս կամ այն ​​կոնֆիգուրացիայով ակնկալում են Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տխրահռչակ յոթ շրջանները։ Մեզ առաջարկել էին նաեւ իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մեր իսկ սահմանած նշաձողը։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջազգային հանրությունը, նրա խոսքով, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը լքած ադրբեջանական բնակչության լիակատար ներգրավվածություն է ակնկալում դրա հետագա կարգավիճակի, ինչպես նաեւ ճակատագրի որոշման գործընթացում։ «Տարածքները հանձնելով՝ ես գուցե կարող էի հազարավոր կյանքեր փրկել։ Հրաժարվելով դա անել՝ ես, ըստ էության, հազարավոր մարդկանց մահվան մեղավորը դարձա»,- հավելեց Փաշինյանը։