ՆԱՏՕ-ի տանկերը, հասնելով Կոսովոյիւ եւ Սերբիայի միջեւ անցագրային կետին, ստիպված են եղել լքել այդ տարածքը։ Սերբ երիտասարդները փակել է դրանց ճանապարհը եւ դաշինքի տանկերին թույլ չտվել մտնել անցագրային տարածք, հայտնում է «Վեստի.ռու»-ն։

Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Երգարդ Բյուլերը պարզաբանել է. «Մենք ցանկանում էինք կանխել արյունահեղությունը, եւ ես որոշեցի զորքերը դուրս բերել։ Այստեղ չափից շատ են ռադիկալ տրամադրված սերբերը»։

Սերբ քաղաքական գործիչների խոսքով, Կոսովոյի սերբական անկլավային շրջաններում իրավիճակը անասելի թեժացել է։ Ամեն բան սկսվել էր նրանից, որ կոսովական հատուկջոկատայինները փորձել էին ուժով իրենց վերահսկողության տակ վերցնել Սերբիայի հետ սահմանին տեղակայված անցագրային կետերը, ինչն էլ առաջացրել էր սերբ երիտասարդների զայրույթը։ Անկարգությունների արդյունքում մեկ մարդ մահացել էր, մի քանի տասնյակը վիրավորվել։