Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը չպետք է հետաձգել։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը։

Նա հույս հայտնեց, որ արտաքին գործերի նախարարներին կհաջողվի ժամանակին կատարել ստանձնած բոլոր հանձնարարականները։ «Ողջ միջազգային հանրությունը նպաստում է այս գործընթացին, եւ դա պետք է առավելագույնս օգտագործել»,-ընդգծեց Փաշինյանը։