Հայաստանի տարածքների 80 տոկոսը անապատացման վտանգի տակ է։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը։

«Հայաստանը համարվում է «ամենաանապատավտանգ» երկրներից մեկը»,- հայտարաեց նա։ Դրա համար մի շարք նախադրյալներ կան. նախ, Հայաստանը գտնվում է սուբարեւադարձային գոտում։ Բացի այդ, նպաստող հանգամանքներից են արոտավայրերի համար ոչ ճիշտ տեղեր ընտրելը, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։

Մասնագետի խոսքով, աապատացման խնդիրը խորացել է հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո։ «Անապատացումը հասնում է անգամ 2 հազար կմ բարձրության վրա տարածվող ալպյան մարգագետիններին. Պատճառը կրկին անասնապահությունն է»։

Նշենք, որ անապատականացման դեմ միջազգային հռչակագրին Հայաստանը միացել է 1997 թվականին։ Խնդրի դեմ պայքարելու համար վերջին երկու տարիներին երկիրը 70 հազար դոլար միջազգային օգնություն է ստացել։