Ռուսական գազի մատակարարման դադարեցումը Գերմանիայի համար կարող է արժենալ 220 միլիարդ եվրո։

Գերմանական ինստիտուտները զգուշացնում են, որ Գերմանիայի տնտեսությունը խիստ կտուժի ռուսական գազի մատակարարումների դադարեցման դեպքում։

Գերմանական 5 տնտեսական հետազոտությունների ինստիտուտների կանխատեսման համաձայն՝ ռուսական գազի մատակարարումների անհապաղ դադարեցման դեպքում 2022 եւ 2023թթ․ Գերմանիայի ընդհանուր արդյունահանման ծավալը կկազմի 220 միլիարդ եվրո, ինչը համարժեք է Գերմանիայի արտադրության ավելի քան 6,5 տոկոս ծավալին։

«Եթե գազի մատակարարումը դադարեցվի, Գերմանիայի տնտեսությունը կտրուկ անկման կենթարկվի»,-ասել է Ստեֆան Քութսը։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի եւ դրա տնտեսական հետեւանքների պատճառով 2022թ․ ակնկալվում է ՀՆԱ-ի աճը կրճատել մինչեւ 2,7 տոկոս՝ 4,8 տոկոսից, եւ ակնկալվում է, որ 2022թ․ գնաճը կհասնի 6,1 տոկոսի՝ ամենաբարձրը վերջին 40 տարվա ընթացքում:

«Գերմանիայում տնտեսության վերականգնման գործընթացը կրկին հետաձգվում է։ Տնտեսական պատկերը ձեւավորվում է հակառակ ուժերի կողմից, որոնք բոլորն էլ գները բարձրացնում են»,-ասել է Քութսը։