Ֆինլանդիան մի քանի շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ին անդամակցության մասին որոշում կկայացնի։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, հաղորդում է CNN-ը։

Ելույթ ունենալով Ստոկհոլմում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ երկկողմ հանդիպումից հետո՝ վարչապետն ասել է, որ լավ կլիներ համաձայնեցնել գործողությունները Շվեդիայի հետ՝ անվտանգության ոլորտում նմանատիպ որոշումներ կայանցելու համար։

«Ժամկետները չեմ կարող նշել, սակայն կարծում եմ, որ դա արագ տեղի կունենա։ Շաբաթների ընթացքում, եթե ոչ՝ ամիսների ընթացքում»,-նշել է նա։