Ադրբեջանը հայտարարել է Գորիս-Կապան ճանապարհահատվածը «առնվազն մինչեւ հաջորդ ձմեռ» փակ պահելու մտադրության մասին։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել է, որ ադրբեջանցիների կողմից գրավված ճանապարհահատվածը փակվել է բետոնե բլոկներով, իսկ տեղաշարժն արգելվել է։

haqqin.az-ը գրել է, որ «ճանապարհն ամբողջությամբ փակ է, եւ դա կշարունակվի առնվազն մինչեւ հաջորդ ձմեռ։ Եթե ​​ձմռան ամիսներին իրանական փոխադրողներից պահանջներ լինեն, երթեւեկությունը կարող է վերականգնվել»։

Դեռ պարզ չէ՝ արդյոք այս հայտարարությունը ադրբեջանական կայքի խմբագիրների ցանկությունն է, թե Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։