Նորվեգիայում ահաբեկչական հարձակումից հետո մի քանի տեղական առեւտրային ցանցեր վաճառքից հանել են բռնություն տարրեր պարունակող համակարգչային խաղերը: Դրանց շարքում է նաեւ World of Warcraft-ը եւ Call of Duty 4-ը:

Անդերս Բրեյվիկն ասել է, որ ահաբեկչությունից մեկ տարի առաջ նա պատրաստվել էր այդ ամենին` խաղալով այդ խաղերից մեկը: Այս մասին հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Տնօրենը, ով վաճառել էր խանութների ցանցից մեկը, հայտարարել է. «Մենք հանել ենք այն 51-րդ հոդվածով: Մեր բոլոր խանութներում դադարեցվել է դրանց վաճառքը այս շաբաթ»,- ասել է նա:

Նրա խոսքով` ընկերության տնօրինության որոշումը պայմանավորված է հիմնականում սարսափելի ողբերգության զոհ դարձած ընտանիքների հանդեպ ունեցած համերաշխության զգացումով: