Լուսնի լուսանկարներում աստղագետները հայտնաբերել են անսովոր գոյացություն, որը ձեւով թիթեռ է հիշեցնում: Մասնագետները կարծում են, որ նման աստղագիտական հետքեր են թողնում այն մարմինները, որոնք ընկնում են չափազանց սուր անկյան տակ, գրում է «INFOX.ru»-ն:
Գիտնականները չգիտեն` դա երկնաքարի, թե ձեռակերտ օբյեկտի անկման հետք է:
Հաղորդվում է, որ ամերիկյան Lunar Orbiter 2 արբանյակի անկման կոորդինատները համընկնում են անոմալիայի կոորդինատների հետ` արեւելյան երկայնության 119.1° եւ հյուսիսային լայնության 3.0° :
Նշենք, որ Lunar Orbiter 2 արբանյակը բաց էր թողնվել 1966թ. նոյեմբերի 6-ին` Լուսնի մակերեւույթի քարտեզագրման նպատակով: Այն ընկել էր Լուսնի վրա 1967թ. հոկտեմբերին:




























