Հայաստանի կառավարությունը 2020թ․ նոյեմբերից 68 հազար դրամի չափով միանվագ օգնություն է տրամադրում Արցախում հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին  հաշվետվությունը։

Բացի այդ, կառավարությունը հավելյալ 15 հազարական դրամ է վճարել Հայաստանում անշարժ գույք չունեցող անձանց։

«Այս միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 7,3 միլիարդ դրամ։ Այն օգտագործել են մեր շուրջ 100 հազար հայրենակիցներ։ Աջակցություն է ցուցաբերվել նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվել է միանվագ 300 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 10,6 միլիարդ դրամ։ Ծրագրի շահառու է դարձել 35 հազարից ավելի արցախցի»,-ասաց Գրիգորյանը։