ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինային 543 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնությանը։

«Նոր փաթեթը կֆինանսավորի Ուկրաինայի Զինված ուժերին սարքավորումներով, ներառյալ՝ անձնական պաշտպանության սարքավորումները, դեղորայքը, վառելիքը, ինչպես նաեւ ռազմատեխնիկան, որը նախատեսված է պաշտպանական նպատակներով մահաբեր ուժեր մատակարարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Քանի որ Ռուսաստանը պատրաստվում է առաջ շարժվել դեպի Արեւելյան Ուկրաինա, կարեւոր է, որպեսզի մենք շարունակենք եւ մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրա տարածքն ու բնակչությանը պաշտպանելու եւ հետագա տառապանքները կանխելու համար»,-ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։