Մենք սկսել ենք որոշակի մեխանիզմներ ներդնել՝ Ղարաբաղ ուղարկվող դրամական միջոցների ծախսերը վերահսկելու համար։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարման հաշվետվությունը։
Միաժամանակ, ըստ վարչապետի, այդ մեխանիզմները դժվար թե կարելի է ամբողջական անվանել։
«Կարծում եմ, որ Ղարաբաղում նույնպես պետք է վերահսկողության համապատասխան մեխանիզմներ ձեւավորվեն։ Դրանք պետք է համապատասխանեն բյուջեի վերահսկողության մեր մեխանիզմներին։ Սա տարատեսակ շահարկումների տեղիք չի տա»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նա նաեւ հայտնեց, որ Ղարաբաղից գործընկերների հետ աշխատանքն արդեն սկսվել է։





























