Գայանայում`Cheddi Jagan միջազգային օդանավակայանում, հուլիսի 30-ին վայրէջքի ժամանակ Caribbean Airlines ընկերության Բոինգ 737-800 ինքնաթիռը, որը գալիս էր Նյու Յորքից, դուրս է եկել թռիչքուղուց եւ բաժանվել է երկու մասի:

Ինքնաթիռում եղել է 160 ուղեւոր եւ անձնակազմի աշխատակիցներ: Զոհեր չկան, մի քանի մարդիկ ստացել են աննշան վնասվածքներ: Հրշեջ ծառայության ներկայացուցչի` Մարլոն Ջենտլեյի խոսքով` օդանավակայանում աշխատանքներ են տարվում ուղեւորներին վթարի ենթարկված օդանավից տարհանելու համար, հաղորդել է «ՌիաՆովոստին»:

Օդանավակայանը ժամանակավորապես փակ է: Սա այս օդանավակայանում երկրորդ դեպքն է: Ավելի վաղ Չիկագոյի օդանավակայանից տեղեկություններ էին ստացվել, որ երկու ինքնաթիռ բախվել են գետնին, ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: