ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նախատեսված է անցկացնել մայիսի 13-ին Դուշանբեում, նախարարներն այլ հարցերի թվում կքննարկեն նաեւ իրավիճակն Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում տարեկան երկու անգամ։ Առաջիկա հանդիպումը նախատեսված է Դուշանբեում, հավանաբար մայիսի 13-ին։ Աշնանային նիստը՝ Նուր Սուլթանում, հոկտեմբերի 13-ին»,- ասել է Եվդոկիմովը։

Նրա խոսքով՝ գարնանային նիստի օրակարգը հագեցած է լինելու։

«Ենթադրվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն համագործակցության շրջանակում փոխգործակցային հարցերի լայն շրջանակի շուրջ, կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային հրատապ թեմաներ, ներառյալ, հասկանալի է, իրավիճակն Ուկրաինայում»,- ավելացրել է Եվդոկիմովը։