ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հուլիսի 23-30-ն առաջավոր գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ ավելի քան 700 կրակոց է արձակվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության եւ քարոզչության բաժնում, առաջատար գծում հակառակորդը բացի ինքնաձիգից, օգտագործել է նաեւ դիպուկահար հրազեն եւ գնդացիր:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել իրավիճակը եւ, ի տարբերություն հակառակորդի, ձեռնպահ են մնացել աննպատակ եւ սադրիչ գործողություններից:




























