Աղետի է ենթարկվել Ռայթ եղբայրների բիպլանի կրկնօրինակը, որը պատրաստվել էր հայտնի ավիակոնստրուկտորների ժառանգության ժողովրդականությամբ զբաղվող Wright Biflyer ընկերության կողմից:Ընկերության նախագահ Ֆիլ Բյուդոյնը հայտնել է, որ ինքնաթիռը, որը համապատասխանել է ժամանակակից բոլոր պահանջներին, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության կողմից թռիչքի թույլտվություն է ստացել:
Օդանավը նախատեսված 40 փորձնական ժամից թռչել էր արդեն 25-ը, երբ կործանվել է` չհասնելով 5 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայան: Ինքնաթիռը կառավարվել է 65-ամյա Միչել Քերիի եւ 73-ամյա Վոն Գամի կողմից:
Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն, կատարվածի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը:Նշենք, որ Ռայթ եղբայրների բիպլանը, որը կոչվում էր «Flyer-1», օդ էր բարձրացել 1903թ-ին:




























