ԱՄԷ-ին սիրաշահելու համար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներողություն է խնդրել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Զայիդից՝ ԱՄԷ-ի վրա հունվարին հուսիների կողմից հարձակմանն ԱՄՆ-ի արձագանքի համար, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄԷ-ն հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի արձագանքն այդ հարձակումներին եղել է դանդաղ եւ թույլ։
Բլինքենի կողմից ներողությունը խնդրելը թուլացրել է լարվածությունը։
Ըստ աղբյուրների տվյալների՝ Բլինքենը Մարոկկոյում արքայազնի հետ հանդիպմանը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմը երկար ժամանակ չէր արձագանքում հարձակմանը, եւ ներողություն է խնդրել։
«Պետքարտուղարը հստակ հասկացրել է, որ մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունն ԱՄԷ-ի հետ եւ կշարունակենք աջակցել մեր գործընկերներին՝ ընդհանուր սպառնալիքների ֆոնին»,-հայտնել է աղբյուրը։
ԱՄԷ-ի հիասթափությունը հանգեցրել է նրան, որ ԱՄԷ-ն ձեռնպահ է մնացել Ռուսաստանին դատապարտելու հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած քվեարկության ժամանակ։
Այս ամիս ՍԻրիայի նախագահ Բաշար Ասադի այցն ԱՄԷ ցնցել է Սպիտակ տանը եւ էլ ավելի սրել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը։





























