ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ըանդիպել է Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԺ–ից։

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման:

Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: