Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Մոսկվա գետում վթարի ենթարկված մոտորանավակի զոհված հինգ ուղեւորներին դուրս են բերել: ԱԻՆ գլխավոր վարչության պետի տեղակալ Յուրի Բեսեդինը լրագրողներին ասել է, որ նրանց մարմիններն ափ են հանվել:Հիշեցնենք, որ  հուլիսի 31 –ի գիշերը Մոսկվա գետի վրա բախվել էին բեռնանավն ու մասնավոր մոտորանավակը, որի վրա եղել էր 16 մարդ: