Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  Reuters-ը, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հուլիսի   31-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 186 կմ դեպի հյուսիս- արեւելք, Ֆուկուսիմա նահանգում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  վնասվածքներ են ստացել Իբարակի նահանգի երեք բնակիչներ: «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերության տվյալներով` այդ եւ հարեւանությամբ գտնվող «Ֆուկուսիմա 2» ատոմակայանում որեւէ բարդություն չի առաջացել:

Հաղորդվում է, որ մեկ օրվա ընթացքում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի տարածքում 4 բալ ուժգնությամբ եւս երկու երկրաշարժ է արձանագրվել: Ըստ սեյսմոլոգների`  սեյսմիկ ակտիվությունը դեռեւս կպահպանվի: