Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ավիացիան եւ նավատորմը զորավարժություններ կանցկացնեն Արեւելաչինական ծովում եւ Թայվանի շրջակայքում՝ կղզու հարցում ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» պատճառով։ Այս մասին ասվում է ՉԺԱԲ մարտական ​​հրամանատարության արեւելյան գոտու հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 15-ին ՉԺԱԲ-ի մարտական ​​հրամանատարության արեւելյան գոտին զորքերի մարտական ​​պատրաստվածության ստուգման համար համատեղ զորավարժություններ կանցկացնի Արեւելաչինական ծովի ջրային եւ օդային տարածքում եւ Թայվանի շրջակայքում: Դրանց կործանիչներ, հետախուզանավեր, ռմբակոծիչներ, կործանիչներ եւ այլ ուժեր կմասնակցեն»,- ասվում է ահղորդագրության մեջ։ «Այդ գործողություններն ուղղված են Թայվանի հարցով ԱՄՆ-ի կողմից կրկնվող կեղծ ազդանշանների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։