Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կաշգար քաղաքում հուլիսի 30 –ին զինված հարձակման արդյունքում զոհվել  է առնվազն 7, վիրավորվել 29 մարդ:

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, երկու հանցագործներ քաղաքային շուկայի մոտ բեռնատար մեքենա են փախցրել` վարորդին դանակի հարված հասցնելով, որից հետո մեքենան ճեղքել է անցորդների խումբը, հանցագործները դուրս են եկել ու սկսել դանակի հարվածներ հասցնել նրանց:

Հարձակվողներից մեկը սպանվել է ականատեսների կողմից, երկրորդին ձերբակալել են իրավապահները: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: