Իսրայելի տասնյակ խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում: Ակցիաների կազմակերպիչները հայտարարել են 120 հազար, իշխանությունները` 80 հազար մասնակիցների մասին:
Ցուցարարները, որոնց հիմնական մասը երիտասարդներ են, բողոքում են սոցիալական անհավասարությունից, գործազրկության բարձր մակարդակից, կյանքի բարձր արժեքից: Նրանք պահանջում են առավել մատչելի կրթություն եւ բժշկական սպասարկում: Բողոքի ակցիաներն սկսվել են անցած շաբաթ, սակայն հիմա դրանք ավելի զանգվածային բնույթ են ստացել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած շաբաթ ընդհատել է այցը Լեհաստան եւ վարդարձել է` սոցիալական բարեփոխումների փաթեթ առաջարկելու համար, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նրա առաջարկությունների հետ համաձայն չեն:




























